մենք ստեղծում ենք լավ կայքեր
ու առաջխաղացնում ենք դրանք
ողջույն
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ…
21-ր դարն է վերջիվերջո: Մեր օրերում անգամ որոշ երեխաներ ունեն անձնական կայք: Դե իսկ բիզնեսի կամ մասնագետի համար դա պարզապես անփոխարինելի է:
Կա տարածված կարծիք, որ կայք ունենալը շատ թանկ հաճույք է: Բայց թվային դարում կան բազմաթիվ մատչելի լուծումներ: Դրանցից լավագույնը, իհարկե, WordPress հարթակն է:
Մենք որոշեցինք ստեղծել ընկերությունը, որը հնարավորություն կտա բոլորին ունենալ կայք՝ մատչելի ու միաժամանակ բարձրակարգ:
ունենք նպատակ
Մեր նպատակը շատ պարզ է. ապահովել բիզնեսների և անհատների ներկայացվածությունը թվային աշխարհում:
Մենք վստահ ենք, որ 21-րդ հնարավոր չէ զարգանալ առանց համացանցի ընձեռած անծայրածիր հնարավորությունների: Շատ ոլորտներում առցանց գործունեությունը շատ ավելի եկամտաբեր է, քան ֆիզիկականը:
Մենք ուզում ենք, որ բոլորը հնարավորություն ունենան ներկայացված լինել համացանցում:
կայք կարող են ունենալ ԲՈԼՈՐԸ
Կարող ես ունենալ լավ կայք, եթե դու ունես բիզնես: Դա կարող է լինել սրճարան, խանութ-սրահ, ծաղկի վաճառքի կետ, կլինիկա, գեղեցկության սրահ, տուրիստական ընկերություն, ակումբ, լրատվական և այլն:
Կարող ես ունենալ լավ կայք, եթե դու մասնագետ ես: Կարող ես լինել ոսկերիչ, բլոգեր, նկարիչ, քանդակագործ, լուսանկարիչ, դիզայներ, անկախ լրագրող, ոճաբան, մոդել, ՏՏ ոլորտի ներկայացուցիչ և այլն:
Կարող ես ունենալ լավ կայք, եթե դու հետաքրքիր սթարթ-ափ ես մտածել:
Կարող ես ունենալ լավ կայք ցանկացած իրավիճակի համար: Երբ ամուսնանում ես ու քեզ հետաքրքիր առցանց ալբոմ է հարկավոր, երբ աշխատանքի ես ընդունվում և քեզ հարկավոր է CV կամ պորտֆոլիո, երբ ունես հետաքրքիր գաղափար ու այն հարկավոր է հետաքրքիր ներկայացնել:

